Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է երկկորղմ հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցեր: «Առանձին ուսումնասիրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- գրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով նաեւ ռուսական «Ռիա Նովոստի»-ն, հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչող «վաղեմի խնդիրները»: Ադրբեջանի նախագահը նույնպես կողմ է արտահայտվել հակամարտության քննարկման օգտին. հակամարտություն, որը նրա խոսքով, շատ է ձգձգվել և լուծում է պահանջում: