Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն' հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Օրակարգային տարածաշրջանային ակտուալ հարցերի, այդ թվում' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակության ժամանակ ռուսաստանյան կողմը հաստատել է խնդրի խաղաղ լուծման որոնման մեջ բազմակողմանի օժանդակություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը», -ասվում է հաղորդագրության մեջ: