Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուրախություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ողջունելու առիթով: Վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.

 

«Ես ուրախ էի ողջունելու Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք կարողացանք այս երեկո խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումից»: