ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախմբի անդամների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համանախագահը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ես միշտ ուրախ եմ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորումը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ: Եկեք շարունակենք Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները»,-նշել է Ուորլիքը:
Ուորլիքը պարբերաբար հանդիպում է ԱՄՆ հայկական համայնքի հետ' քննարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Նախորդ տարի ապրիլին եւս միջնորդը Լոս Անջելեսում հանդիպել էր հայկական, իսկ Հյուսթոնում' ադրբեջանական համայնքի հետ: