Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 12-ին խորհրդակցությունների համար մեկնել է Մոսկվա:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր էջում:

 

«Այսօր ես մեկնում եմ Մոսկվա և անհամբերությամբ սպասում եմ ԼՂ հակամարտության հարցով խորհրդակցություններին»,- նշել է նա:

 

Նա նաև հավելել է. «Մենք միասին աշխատում մենք Ղարաբաղում խաղաղության համար»: