ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին կխոսի Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամում (Carnegie Endowment for International Peace): Այս մասին ԱՄՆ համանախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իմ' «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման բանալիները» խորագրով ելույթը վաղը կլինի Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամում: Դա կլինի Միացյալ Նահանգների քաղաքականության հայտարարությունը»,- գրել է Ուորլիքը: