ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամները կարճատեւ զրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվող կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզը»-ը, քննարկվել են սիրիական ճգնաժամի հետեւաքով միլիոնավոր ներգաղթյալների, փախստականների հարցը: Մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայում հայկական համայքի խնդիրներին ու հումանիտար ճգնաժամին:

 

Կողմերը քննարկել են նաեւ քեսաբահայության խնդիրներն ու Թուրքիայի դերը Քեսաբում եւ Հալեպում, հատկապես հայ համայնքի ներկայացուցիչների դեմ ուղղված բռնությունների հարցում: