Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը փետրվարի 10-ին մասնակցել է լուսնային Նոր տարվա առիթով Վիետնամի Բարեկամության կազմակերպությունների միության կողմից կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Վիետնամի փոխնախագահ Նույեն Տհի Զոանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' դեսպան Վարդանյանն առանձնազրույց է ունեցել Վիետնամի փոխնախագահ Նույեն Տհի Զոանի հետ' ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում և Սփյուռքում նախատեսվելիք միջոցառումները:

 

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին: