Բաքվում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը «մեռյալ կետից» տեղաշարժելու հնարավորությունները: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ձևավորված ստատուս-քվոն անընդունելի է: Մենք քննարկել են ինչպես տեղաշարժել խնդիրը մեռյալ կետից»,- լրագրողներին ասել է Մամեդյարովը: