Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը հուլիսի 9-ին հանդիպել է Վիետնամի առողջապահության նախարար Նգույեն Տհի Կիմ Տիենին և քննարկել առողջապահության ոլորտում հայ-վիետնամական համագործակցության հնարավորությունները:
Նախարար Նգույեն Տհի Կիմը դեսպանին ներկայացրել է Վիետնամի առողջապահական համակարգի կառուցվածքը, ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները: ՀՀ դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգը, առաջարկել է խորացնել համագործակցել առողջապահության կառավարման և կազմակերպման, բժշկական կրթության և այլ բնագավառներում:
Կողմերը կարևորել են առողջապահության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են բավարար հիմքեր: