Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի մոտակայքում առկա դամբարանադաշտում ընթացող հնագիտական պեղումներ իրականացնող մասնագետների հետ հանդիպումով մեկնարկել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի այցելությունը հիշյալ համայնք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այստեղ մասնագետները մարզպետին ներկայացրել են իրենց աշխատանքների ընթացքն ու նախնական արդյունքները: Այնուհետև համայնքի ղեկավար Զ. Խլղաթյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է Քարաշամբի մանկապարտեզ:
Քարաշամբի միջնակարգ դպրոցում ներկայացվել են նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսված կրթական ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Դպրոցի պատասխանատուները ստացել են նոր ուսումնական տարին նոր լիցքերով և նոր ու արդյունավետ նախաձեռնություններով կազմակերպելու հանձնարարականներ:
Քարաշամբի գյուղապետարանում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև համայնքային ծառայողների աշխատանքային առօրյային, զրուցել վերջիններիս հետ, ինչպես նաև համայնքի ղեկավարի հետ քննարկել համայնքային մի շարք հրատապ խնդիրներ: