Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ ռուսաստանցի Կիրսան Իլյումժինովը, ստանալով 110 ձայն կողմ եւ 61 ձայն դեմ, վերընտրվել Է այս պաշտոնին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում աշխատանքն սկսած ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովն աշխատանքը կավարտի օգոստոսի 14-ին: Համաժողովի աշխատանքի առաջին օրը նվիրված Էր միջազգային շախմատի ղեկավարների ընտրությանը:
Իլյումժինովի միակ մրցակիցն Էր Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ' շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը:
Իլյումժինովը 20-տարուց ավելի ղեկավարում Է ՖԻԴԵ-ն: