Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել Է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումը հոկտեմբերի 1-ին ընդունել են Ռուսաստանի սենատորները:

 

Մատվիենկոյի թեկնածությունը ներկայացրել Է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը:

 

Մատվիենկոն շնորհակալություն Է հայտնել գործընկերներին ցուցաբերված վստահության համար, նշելով, որ «երջանիկ Է աշխատել նման պրոֆեսիոնալների հետ»:

 

Առաջին անգամ այդ պաշտոնում Մատվիենկոն, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնը, ընտրվել Էր 2011 թվականին եւ դարձել խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած առաջին կինը Ռուսաստանի պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: