Ռուսաստանի «Եդինայա Ռոսսիա» (Միասնական Ռուսաստան) կուսակցության գործող նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։
Նրա առաջադրման նախաձեռնությամբ հանդես է եկել «Եդինայա Ռոսսիա»-ի Բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գռիզլովը։ Կուսակցության հունվարի 22-ին կայացած համագումարի ընթացքում Գռիզլովը վերընտրվել է այդ պաշտոնում։
Քվեարկությունը բաց էր և անայլընտրանք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։
Համագումարի որոշմամբ՝ ԵՌ-ի Բարձրագույն խորհուրդ է անցել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, դրա կազմում է մնացել Պետդումայի նախկին խոսնակ, ներկայում՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ներկայիս ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ ԵՌ ԲԽ կազմ են մտել, մասնավորապես, Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովը, Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը, Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Վալերի Շանցևը։ Դրա կազմում են մնացել Գեղարվեստական մարմնամարզության համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ Իրինա Վիներ-Ուսմ անովան, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։
«Եդինայա Ռոսսիա»-ի Բարձրագույն խորհրդի կազմը լքել են Պետդումայի նախորդ գումարման շատ պատգամավորներ, որոնք չեն ընտրվել նոր՝ յոթերորդ գումարման Պետդումա։