Հայաստանի Հանրապետությունում Հարավային զինվորական օկրուգի ռուսաստանյան ռազմական ավիացիոն բազայում հանդիսավոր իրադրությունում տոնում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 102-րդ տարեդարձը:

 

Ինչպես «Արմենպերս»-ին տեղեկացրել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառումը կսկսվի զորամասի դրոշի հանդիսավոր դուրսբերմամբ եւ հանրահավաքի բացմամբ, որին կմասնակցեն ռուսական ռազմակայանի հրամանատարությունը, միավորման զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները եւ հրավիրված հյուրերը:

 

Հյուրերի առջեւ տոնական ցուցադրական ելույթներով հանդես կգան հետախուզական ստորաբաժանման զինծառայողները եւ Հայաստանի Հանրապետության գեղարվեստական ինքնագործունեության կոլեկտիվեր: Իսկ օդանավորդներն իրենց հերթին ՄիԳ-29 ճակատային գերձայնային կործանիչներով իրենց վարպետությունը կցուցադրեն Երեւանի երկնքում փոքր բարձրություններում բարձարգույն օդանավավարության թռիքաձեւեր բանեցնելիս:

 

Ներկայումս ավիացիոն միավորման օդաչուները կատարելագործում են օրվա ցերեկ եւ գիշեր ժամանակ թռիչքային եւ վերերկրյա վարժվածությունը: Ուսուցման թռիչքային շրջանի սկզբից յուրաքանչյուր օդաչու երկնքում անցկացրել Է շուրջ 70 ժամ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել Է 20 տոկոսով: Հնգապատիկ ավելացել Է ուսումնա-մարտական թռիչքների քանակը «Կամխուտ» եւ «Ալագյազ» ուսումնա-վարժական համալիրներում տեղի ունեցող մարտավարական եւ հատուկ վարժանքների ապահովման համար: