Վրաստանի արեւելյան մասի Խաշուրի շրջանում ջրով են ողողվել հարյուրավոր բնակելի տներ եւ հազարավոր հեկտարներով գյուղատնտեսական հանդակներ, որտեղ տեւական տեղատարափ անձրեւները հանգեցրել են ափերից գետերի դուրս գալուն: Ինչպես օգոստոսի 13-ին լրագրողներին հաղորդել են իշխանությունների ներկայացուցիչները, տարերքի մոլեգնումը հանգեցրել Է ավտոմոբիլային կամրջի քանդման, ինչի պատճառով շրջանում մի քանի գյուղ մնացել է մեկուսացած, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեղեղման հետեւանքով մարդկային զոհեր չկան, սակայն տարածաշրջանին զգալի նյութական վնաս է հասցվել: Տարերային աղետի հետեւանքների վերացման համար ստեղծված Է հատուկ հանձնախումբ, որն արդեն ձեռնամուխ Է եղել վնասված օբյեկտների վերականգնմանը եւ տեղացի տուժած բնակիչներին օգնության ցուցաբերմանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: