«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար: 16 օր Չինարիի փոքրիկները կանցկացնեն Լոռիի ամենագեղեցիկ անկյուններից մեկում գտնվող «Գուգարք» մանկական ճամբարում, որը հովանավորում է ՀԿԵ-ն:
Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ և ծրագրեր, դասընթացներ, ինչը թույլ կտա նրանց հաղթահարել գյուղի գնդակոծման ժամանակ ապրած սթրեսը:
Բոլոր ծախսերի մասին հոգացել է Հարավկովկասյան երկաթուղու արհմիությունը՝ ընկերությունում ընդունված սոցիալական ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, երկաթուղայինների երեխաների, ՀԿԵ-ի հովանավորության տակ գտնվող դպրոցի, ինչպես նաև անապահով ընտանիքներից մանուկների համար ամառային հանգստի կազմակերպումը: