2015թ-ի կեսերից արցախցի մեկից 15 տարեկան ծնողազուրկ երեխաները բնակություն կհաստատեն Շուշիում կառուցվող Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, որտեղ, շնորհիվ ամերիկաբնակ հայ բարերար Հրայր Հովնանյանի եւ ԼՂՀ կառավարության, հաստատության սաները կունենան բնակության, կրթության եւ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից, ձեռնարկը նպատակ ունի ծնողական խնամքից զուրկ մանուկների համար ստեղծել այն միջավայրը, որտեղ նրանք կստանան թե’ ամենօրյա խնամք եւ թե’ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ' կյանք մտնելու համար: