Սուրբ Աստվածածնի վերափախման տոնի օրը' օգոստոսի 17-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ երկու նախաձեռնություն են իրականացնելու. «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»:

 

Օգոստոսի 17-ին' ժամը 18.00-22.00, Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տեղադրվելու են տաղավարներ, որտեղ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հավաքելու են ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին ան հրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն և յուրաքանչյուր իր միայն կօգնի դիմակայել փորձությանը:

 

Այդ օրը երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին կդիմեն նաև սահմանապահ զինվորներին նամակներ գրելու խնդրանքով: «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան:

 

ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամներն արդեն մի խումբ նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող զինվորներին: Մեր քաջարի զինվորներին երիտասարդների միջոցով նամակներ ու նկարներ էին ուղարկել «Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնի և Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 161 մանկապարտեզի սաները: Այս նախաձեռնությանը միացել են «Հայկական լեգեոն» հասարակական կազմակերպության անդամները:

 

Հայրենքի խաղաղության և զինվորների պաշտպանության համար օգոստոսի 8-ին ԱՀԹ Մխչյանի տեղի ունեցավ խաղաղական ժամերգություն և խոկման արարողություն: Համայնքի անդամները միասնաբար աղոթք առաքեցին առ Աստված՝ մեր երկրի խաղաղության, սահմանապահ մեր մարտիկների, վերջին օրերին սահմանին նահատակված մեր զինվորների հոգիների հանգստության համար: