Ադրբեջանական կողմը մոտ 1 ժամ առաջ կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ. գյուղացիներին տարհանել են իրենց տներից եւ այժմ նրանք գտնվում են հատուկ կացարաններում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Այգեպարի բնակիչները,որոնց սարսափեցրել է այդքան մեծ քանակությամբ կրակոցները:

 

Կրակոցները լսվել են նույնիսկ հեռավոր Չինարի գյուղում: «Արդեն մի ժամ է, ինչ ուժեղ կրակոցներ են լսվում, մեր գյուղը շատ հեռու է Այգեպարից եւ Ներքին Կարմիրաղբյուրից, բայց կրակոցների ձայնը մեզ մոտ էլ է հասնում».-ասաց Չինարի գյուղի բնակիչներից մեկը' նշելով, որ գյուղացիները վախեցած են, չնայած իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

 

Նրա խոսքով' սահմանամերձ գյուղի բնակիչներն այժմ չգիտեն ինչ անել. «Մեր գյուղի բոլոր տղամարդիկ որոշել են առավոտից մեքենաները պատրաստ պահել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք արագ հեռանալ գյուղից»:

 

Մանրամասներն` այստեղ: