Սուրբ Տիրամոր Վերափոխման տոնի առթիվ օգոստոսի 17-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, ինչպես նաև կկազմակերպվեն մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագը կմատուցվի ԱՀԹ առաջնորդական փոխանարոդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

 

Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում այս օրը ուխտի օր է: Արարատյան թեմում Տիրամոր անունով տասը եկեղեցի կա' հինգը' Երևանում, հինգը' Արարատի մարզում:

 

ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի ավարտին համայնքի անդամները մատաղի արարողություն կկազմակերպեն' մեր երկրի խաղաղության ու մեր զինվորների պաշտպանության համար: Մատաղը բաժանվելու է եկեղեցու այցելուներին ու կարիքավոր ընտանիքներին: Եկեղեցու բակում նրանք կազմակերպելու են նաև տոնախմբություն: ԱՀԹ Դավիթաշենի Սուրբ Նահատակաց եկեղեցու բակում կկազմակերպվի բարեգործական ցուցահանդես վաճառք, որի ընթացքում համայնքի գոբելենի խմբակի երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:

 

Վաճառքից ստացված ամբողջ գումարը, ավանդույթի համ աձայն, կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին: Այս անգամ գումարը կփոխանցվի է այն ընտանքիներին, որոնք ունենք դեղեր գնելու խնդիր:

 

Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը ևս կազմակերպելու է բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է «Օգնենք կարիքավորներին» ծրագրին: Ներկայացվելու են համայնքի կիրակնօրյա դպրոցի և երիտասարդաց միության անդամների ձեռքի աշխատանքները' մաքրամե, բիսեռ և քարերի վրա նկարված սրբապատկերներ:

 

Տոնի առթիվ թեմի գրեթե բոլոր համայնքներում կազմակերպվելու են տոնախմբություններ, մատուցվելու է մատաղ:

 

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մինչև 12-րդ դարը այն եղել է անշարժ և տոնվել է օգոստոսի 15-ին: Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսի հրամանով այն դարձել է շարժական ու մինչ օրս նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակին' ի պատիվ Տէրունական տոնի: Վերափոխման տոնին մատուցվող Սուրբ Պատարագին կից կատարվում է Խաղողի օրհնության կարգ: