Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Ամանորի գիշերը'ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ:
Դեկտեմբերի 31-ին' Ամանորի կեսգիշերին, կկատարվի Մաղթանք և Նռան օրհնության կարգ:
Հունվարի 1-ին' ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:
Հունվարի 5-ին' ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս.Պատարագ:
Հունվարի 6-ին' ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ:
Հունվարի 7-ին' ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ' ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների: