Բելառուսի և Ղազախստանի ղեկավարներն աջակցում են Ռուսաստանի և այլ երկրների ջանքերին Ուկրաինայում հակամարտության գոտում խաղաղ բնակչությանն օգնության հասցնելու նախաձեռնությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ria.ru-ն, այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:

 

Հաղորդվում է, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում կողմերն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող աղետալի դեպքերի վերաբերյալ:

 

«Կողմերն աջակցություն են հայտնել Ռուսաստանի և այլ երկրների նախաձեռնությանը հակամարտության գոտում խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցում»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ: