Արցախում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, աճել են մասնավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, ԼՂՀ ԿԱ ոստիկանության հաշվետվության համաձայն, ավազակությամբ անձնական գույքի հափշտակության դեպքերն աճել են 1-ով, անձնական գույքի կողոպուտինը՝ 2-ով, խարդախությամբ անձնական գույքի հափշտակությանը՝ 3-ով և ավտոտրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը՝ 2-ով, իսկ բնակարանային գողության դեպքերը նվազել են 7-ով:

 

Կողոպուտի միջոցով պետական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 1-ով, 10-ով նվազել են գողության, այդ թվում՝ 3-ով՝ խարդախությամբ պետական գույքի հափշտակության և 12-ով՝ յուրացման և վատնման դեպքերը:

 

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով աճել են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու և 1-ով նվազել կեղծ թղթեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը: