Օձունի և հարևան 7 գյուղերի տեղական արտադրության մթերքները և պատմամշակությային ժառանգությունը արժևորող «Օձունի գանձերը» 3-րդ ամենամյա փառատոնն այս անգամ կանցկացվի օգոստոսի 24-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ:

 

Այս տարի իրենց արտադրանքը փառատոնին կներկայացնեն Օձունը, հարևան 7 համայնքները և 5 հյուր-գյուղեր՝ Չինարին, Բերքաբերը, Այրումը, Լճաձորը, Փանիկը:

 

Մասնակիցները կդիտեն երգի և պարի համարներ, ինտելեկտուալ խաղեր, երգչախմբերի ելույթներ:

 

Փառատոնն անցկացվում է «Կնդարար» կոոպերատիվի նախաձեռնությամբ և G2IA-ի, Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լոռու մարզպետարանի, Միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի աջակցությամբ: