Օգոստոսի 11-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Սերգեյ Ք.-ն:
Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ տանը վայր է ընկել, սակայն նույն օրը երեկոյան ոստիկաններին հաղորդում էր տվել, որ իր աշխատավայրում, վիճաբանության ժամանակ, իրեն գլխով հարվածել է տաքսի ծառայության վարորդ ոմն Գագիկ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գագիկը 1974 թ. ծնված Գագիկ Օ.-ն է, որը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: