ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ օգոստոսի 25-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը:

 

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվել է նաև սեպտեմբերին տեղի ունենալիք I NSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքների մասին: Նախարարին զեկուցվել է նաև հակակարկտային կայանների ընթացիկ շահագործման և նոր կայանների տեղադրման մասին:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչության պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: