armchess.amՄիջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Բելգիա) Բրասշաատ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 166 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը: Հովհաննիսյանի հետ հավասար արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Էրիկ Վան դեն Դոելը (Հոլանդիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:
7 միավորով երրորդ մրցանակին տիրացավ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս):