Շիրակի մարզում ՀՀ կառավարության՝ մարզերի հրատապ խնդիրների լուծման հինգերորդ ծրագրով նորոգվում է 9 ճանապարհ: Ընդհանուր՝ շուրջ 342 մլն դրամ գումարի առյուծի բաժինը տրանադրվել է Գյումրու Շիրակացի, Պռոշյան և Գորկի փողոցների նորոգման համար:
Շիրակացի և Պռոշյան փողոցների աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ Գորկի փողոցում վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում: Գումարի ամենամեծ մասը՝ 124 մլն դրամ, ծախսվել է Գ յումրու Շիրակացի փողոցի շուրջ 12 հազար քառակուսի մետր երթևեկելի մասի նորոգման վրա: Ներկա պահին մասնակի նորոգման աշխատանքեր են մեկնարկել Ախուրյան համայնքնի Վազգեն Ա., Ձորակապ համայնքի 1-ին, Արթիկի Անկախության, Մարալիկի Թումանյան փողոցների և դեպի Սարագյուղ տանող ճանապարհներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապի, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, բոլոր ճանապարհներն այս ծրագրով նորոգվում են պահանջվող տեխնիկական բոլոր նորմերի պահպանմամբ: Աշխատանքներն իրականացվում են երաշխիքային սպասարկման ժակետներով:
«Բոլոր աշխատաքների համար վերջնաժամկետ է նշանակված նոյեմբերի 1-ը, բայց աշխատանքները կավարտվեն ժամանակից շուտ»,- նշեց պատասխանատուն: Մարզում այլ աղբյուրների միջոցներով ճանապարհաշինական աշխատանքեր այս պահին չեն իրականացվում: Ներհամայնքային ճանապարհների վերանորոգում ևս, բացի Հովունի և Սարագյուղ համայնքներ տանող ճանապարհների նորոգումից, որոնք ևս իրականացվում են հրատապ ծրագրի շրջանակներում, չեն իրականացվում:
Այս երկու ճանապարհները նորոգվում են ավազակոպիճային ծածկույթով: Եթե Սարագյուղ տանող ճանապարհի նորոգման աշխատանքները նոր են մեկնարկել, ապա Հովունիում արդեն աշխատանքերն ավարտված են: Դրանք մարզային նշանակության ճանապարհներ են:
Արմենուհի Մխոյան