SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին է ահազանգել Ռուսաստանի Դաշնության զորքերի սահմանապահը և հայտնել է, որ ժամը 22:50-ի սահմաններում 6 հոգի դանակով վնասել են Երասխ գյուղի Կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները, ապա կարմիր գույնի չինական արտադրության ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ դեպի Երևանի ուղղությամբ:
Նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվել է, որ վնասել են Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը:
Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին: