Արարատի մարզում այս տարի պետական միասնական քննությունների մասնակցության դիմում-հայտ է ներկայացրել 811 շրջանավարտ, ովքեր կհանձնեն 1703 քննություն' 12 առարկաjից: Քննություններն իրականացվում են Արտաշատի թիվ 1 եւ թիվ 4 դպրոցներում: Հունիսի 2-ից մեկնարկած միասնական քննություններին «Կենսաբանություն» առարկայից մասնակցել է 105, «Ընդհանուր պատմությունից»' 6 եւ «Աշխարհագրությունից»' 40 շրջանավարտ: Ինչ-ինչ պատճառներով քննություններից բացակայած դիմորդներին հնարավորություն կտրվի կրկին մասնակցել քննության' իրենց ներկայացրած դիմումի եւ հատուկ տեղեկանքի դեպքում: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 20-ին, իսկ միուս քննությունները, որոնք հանձնում են աշակերտները յուրաքանչյուրն իր դպրոցում` հունիսի 24-ին:

 

Խոսելով քննության անցկացման կարգի մասին' Մկրտչյանը նշեց, որ այս տարի որեւէ փոփոխություն չի եղել: Ըստ դպրոցների եւ ըստ առարկաների շրջանավարտների թիվը նախօրոք ներկայացվել է գնահատման եւ թեստավորման կենտրոն, եւ տվյալ առարկայի քննության օրը դպրոցները փակ ծրարներով ստացել են թեստերը: Քննությունների կազմակերպման ողջ գործընթացը գտնվում է մարզպետարանի կրթության վարչության հսկողության ներքո:

 

Արարատի մարզում 2013թ. պետական միասնական քննությունների մասնակցության դիմում-հայտ ներկայացրած շրջանավարտների թիվն այս տարվա համեմատ ավելի էր 86-ով' 897 շրջանավարտ: Նրանցից 755-ն ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Բուհ ընդունված դիմորդներից 101-ն ընդունվել են անվճար, 651-ը' վճարովի եւ երեքը' արտոնյալ պայմաններով:

 

Արարատի մարզի դպրոցներում այս տարի շրջանավարտների թիվը 2261 է, որոնցից 394-ը ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող մարզի 5 ավագ դպրոցների շրջանավարտներն են: 9-րդ դասարանն ավարտել են 3064 աշակերտ, որոնցից ավագ դպրոցների աշակերտները 107-ն են: