Քաղաքացի Կամո Կ.-ն օգոստոսի 29-ին, ժամը 13.05-ին զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ երկու անհայտ անձինք' մոխրագույն ավտոմեքենայով, ժամը 13.00-ի սահմաններում Լանջառ-Լուսաշող ճանապարհից գողացել են իրեն պատկանող մեկ գլուխ հորթը և շարժվել Վեդի քաղաքի ուղղությամբ:

 

Բաժնի և ոստիկանութ յան պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում' Վեդի քաղաքի վերջնամասում հայտնաբերվել և բերման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989թ. ծնված Խորեն Մ.-ն և ուղևոր, 1991թ. ծնված Մասիս Մ.-ն:

 

Ավտոմեքենայի զննությամբ' բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ գլուխ հորթ:

 

Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորեն Մ.-ի և Մասիս Մ.-ի խղճին համանման ևս մեկ հանցագործություն է ծանրացած: Մայիսի 13-ին նրանք Պարույր Սևակ գյուղի արոտավայրից գողացել էին Տիգրան Մ.-ին պատկանող հորթը: Տիգրան Մ.-ն գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Նախաքննությունը շարունակվում է: