Այսօր՝ հունիսի 25-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և հայտնել, որ Քաղսի գյուղում գտնվող կիսակառույց շենքի կաթսայատանը տղամարդու դի կա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանի գլխավորությամբ: Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված շինության մեջ գտնվող կիսակառույց կաթսայատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 29-ամյա Հ. Զ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իր կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով եկել է նշված հատված, և երբ վերջացել է ավտոմեքենայի բենզինը զանգահարել և իր բարեկամին խնդրել է, որ ավտոմեքենայի համար բենզին բերի: Բարեկամն էլ գալով նշված վայր՝ նշված տարածքի պահակի հետ հայտնաբերել է դին՝ կախված: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Զ.-ն ամուսնացած էր, ուներ երկու երեխա և ըստ դեպքի վայրում հավաքված նրա բարեկամների՝ ընտանեկան խնդիրներ է ունեցել: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Համլետ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: