Հայաստանում ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն ավարտել են մարտական հրաձգության տակտիկական զորավարժությունները լեռնային «Ալագյազ» զորավարժարանում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ծովի մակարդակից 2 հազար մետր բարձրության վրա գտնվող զորավարժարանում համազորատեսակային մարտի պայմաններում մշակվել են կառավարման կազմակերպման, պայմանական թշնամու հարձակման ժամանակ վերահսկող մարմինների համաձայնեցված գործողությունների և փոխգործակցության հարցեր:

 

Ուսումնական զորավարժություններին ներգրավված են եղել մոտ մեկ հազար զինծառայողներ և շուրջ 200 միավորներ ռազմական և հատուկ տեխնիկա'ՄԻԳ -29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, Տ-72 տանկեր, ԲՄՊ-2 հետևակին մարտական մեքենաներ և այլն: