Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին' ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Նախագահի ուղերձում ասված է.

 

«Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուցքաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական և թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարևորը՝ փրկել և փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր:

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր վեհ և մարդասիրական առաքելության մեջ»: