Աշխարհազորայինները Ուկրաինայի իշխանություններին են հանձնել 330 ռազմագերիների, 72 վիրավորների, ինչպես նաեւ 35 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորի շտաբում:

 

«Դոնեցկի ուղղությամբ աշխարհազորայիններն ուկրաինական կողմին են հանձնել 330 գերիների, ինչպես նաեւ 72 վիրավորների ու զոհված ուկրաինացի զինծառայողների եւ ազգային գվարդիականների 35 մարմիններ»,- նշել են շտաբում, չճշտելով, թե երբ Է տեղի ունեցել այդ հանձնումը:

 

Օգոստոսի վերջին ուկրաինական գումարտակները շրջապատման մեջ Էին ընկել Դոնեցկի մարզի Իլովայսկ բնակավայրի մոտ: Շրջապատված ուժայինների մեջ Էին «Դոնբաս» գումարտակի մարտիկները: Մեկ շաբաթ առաջ ԴԺՀ-ի բանակը հարձակում Է ծավալել հարավային ուղղությամբ: