Կիեւին են հանձնվել եւս երեք զինծառայողներ եւ մեկ քաղաքացիական անձ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության փոխնխարարի խորհրդական Վասիլի Բուդիկը:

 

«Առանց փոխանակման վերցրել ենք չորս տղաների: Երեքն 80-րդ աերոմոբիլայինից են եւ մեկը քաղաքացիական անձ Է»,- գրել Է նա Facebook սոցիալական ցանցի իր Էջում:

 

Դեկտեմբերի 26-ին Դոնեցկից հյուսիս Յասինովատայայի մոտ գտնվող ուղեփակոցում կայացել Է 145 ուկրաինացի գերիներին Կիեւի իշխանությունների կողմից բռնված 222 աշխարհազորայիններով եւ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) խաղաղ բնակիչներով փոխանակումը:

 

Ինչպես հայտնել Է ԴԺՀ-ի մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան, Կիեւին եւս մի քանի գերիների հանձնումը հետաձգված Է դեկտեմբերի 27-ին, քանի որ նրանց չեն հասցրել ժամանակին բերել ուղեփակոց, որտեղ տեղի Է ունեցել փոխանակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: