Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների անկախության հարցը փակված չի համարվում: Այս մասին հայնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյին:
Զախարչենկոն գոհ է մնացել հուշագրի ստորագրությունից. «Հատուկ կարգավիճակի մասին օրենքը մեր անկախության ճանաչումն է»,- ասել է քաղաքական գործիչը:
Այն հարցին, թե արդյոք Դոնբասում կանցկացվե՞ն ՏԻՄ ընտրություններ, որոնց մասին ասել է Կիևը, վարչապետը հետևյալ պատասխանն է տվել. «Ուկրաինայի ոչ մի տեսակի ընտրություն չի անցկացվելու Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության տարածքում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկի համաձայնագրի բոլոր պայմանները կիրականացվեն մեկ օրվա ընթացքում: