ՀՀ ԱԻ նախարարության Փրկության նվիրյալներ հուշարձանի մոտ սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ավանդական դարձած առաջին սպայական կոչման' «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի կոչում է շնորհել Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների, Երևան քաղաքի փրկարարական վարչության և ՓԾ Փրկարար ուժերի վարչության 9 աշխատակցի:

 

Շնորհավորելով սպայական կոչում ստացած աշխատակիցներին' նախարարը շնորհակալություն է հայտնել և հաջող ծառայություն մաղթել: