Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն սպա ծառայողներինն են։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։
Ոստիկանության պետի հավաստմամբ' հրամայական է համահունչ քայլել օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը և, իհարկե, ավելի սրտացավ վերաբերվելով ծառայությանը։
«Մենք կոչված ենք ծառայելու հասարակությանը և պետք է մեր առաքելությունն իրականացնենք հավուր պատշաճի ու բարձր պատրաստակամությամբ»,- ընդգծեց ոստիկանության պետը։