ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 3-ին' ժամը 10.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի, Կոմիտասի պողոտայի թիվ 38/1 հասցեում' «Տաշիր պիցցա»-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ետնամասից ծուխ է նկատվում:

 

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Ո. Ս.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 34 PR 0 83 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ' Ա. Խ.) բեռնախցիկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում' հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը10.41-ին, մարվել' 10.42-ին: Այրվել է բեռնախցիկի ժ երեսպատումը' մոտ 0.5 քմ: