Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հանրապետության իրադրության շուրջ առանձին հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի իր պաշտոնակցի՝ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պորոշենկոն Օբամայի հետ առանձին քննարկել Է Ուկրաինայի դեմ ագրեսիան»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն: Ընդսմին նա չի ճշտել, թե հատկապես ինչ ագրեսիայի մասին Է խոսքը ներուկրաինական հակամարտության համատեքստում:
Ավելի վաղ հայտնվել Է, որ Պորոշենկոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում Է անցկացրել G7-ի երկրների հինգ ղեկավարների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: