ԱՄՆ-ը Հյուսիսային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների թվում առաջին տեղն Է զբաղեցնում երեխաների սպանությունների թվաքանակով: Ինչպես հաղորդվում Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)' ՄԱԿ-ում ներկայացված զեկույցում, միայն 2012 թվականին ԱՄՆ-ում զոհվել են ավելի քան 3 հազար երեխա կամ մինչեւ 20 տարեկան պատանիներ: Այլ խոսքով՝ երկրում յուրաքանչյուր հարյուր հազար սպանվածներին բաժին Է ընկնում չորս երեխա կամ երիտասարդ: Համեմատության համար՝ Ռ ուսաստանում այդ ցուցանիշը կրկնակի պակաս Է, իսկ Սալվադորում՝ գրեթե յոթ անգամ բարձր (27 երեխա):
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում հանգամանալի տեղեկատվություն Է ներկայացված 190 երկրներում երեխաների նկատմամբ բռնությունների զանազան դեպքերի վերաբերյալ: Հետազոտողների տվյալներով՝ 2012 թվականին աշխարհում սպանվել Է առնվազն 95 հազար երեխա ու դեռահաս: Ընդսմին ԱՄՆ-ը տեղ Է գտել այն երկրների տասնյակում, որոնց բաժին Է ընկնում այդ դեպքերի կեսը: «Երեխաների եւ մինչեւ 19 տարեկան պատանիների սպանությունների բոլոր դեպքերի կեսից ավելին տեղի Է ունեցել տասը երկրում: Դրանց թվում են՝ Նիգերիան, որտեղ այդ ցուցանիշը մոտենում Է 13 հազարի, ինչպես նաեւ Բրազիլիան, Հնդկաստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մեքսիկան, Եթովպիան, ԱՄՆ-ը, Պակիստանը, Կոլումբիան եւ Վենեսուելան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշվում Է զեկույցում:
Փաստաթղթում ընդգծվում Է, որ գլոբալ մասշտաբով երեխաների առավել մեծ թվով սպանություններ են կատարվում Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծովի երկրներում՝ 25 հազար 400: Այդ ցուցանիշով (23 հազար 400) երկրորդ տեղն զբաղեցնում Է Կենտրոնական Աֆրիկան, որին հաջորդում են Արեւելյան եւ Հարավային Աֆրիկան (15 հազար): «Այդ տարիքային խմբում սպանությունների ամենափոքր թիվը դիտվում Է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ ԱՊՀ-ում (1500)»,-տեղեկացնում Է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Սպանություններից բացի, հետազոտողները նաեւ մեծ ուշադրություն են նվիրում սեռական բնույթի բռնություններին: Դրանց ենթարկվել են շուրջ 120 մլն աղջնակներ եւ մինչեւ 20 տարեկան աղջիկներ, այսինքն՝ մոտավորապես յուրաքանչյուր տասներորդը:
Ամենավատթար իրադրությունը Աֆրիկայում Է. տարածաշրջանի 18 երկրներից 13-ում բռնաբարությունների Է ենթարկվել աղջիկների ու դեռահասների 10 տոկոսը: «Համեմատության համար՝ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի բոլոր երկրներում աղջիկների 1 տոկոսից պակաս մասն Է հայտարարել սեռական բռնության դեպքերի մասին»,-ասված Է զեկույցում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: