Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Յուրի Լուցենկոն հայտարարել է ԱՄՆ-ից ու Եվրոպայից զենքի մատակարարման մասին: Այդ մասին , ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լուցենկոյի խոսքով՝ ժամանակակից զենքի մատակարարման մասին համաձայնությունը ձեռք է բերվել Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովում արեւմտյան ռազմական խորհրդականների եւ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանի, Նորվեգիայից ժամանակակից զենքի մատակարարման մասին համաձայնություն է ձեռք բերվել»,- պատմել է Լուցենկոն:
Ավելի վաղ Ուելսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովում Պյոտր Պորոշենկոն հաղորդել է, որ ՆԱՏՕ-ն կընդունի Ուկրաինային ռազմական եւ տեխնիկական օգնության տրամադրման մասին դեկլարացիան: Ընդ որում պետության ղեկավարը հրաժարվել է հստակեցնել, թե զենքի որ տեսակի մասին է խոսքը: