Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիության երկրներ գազի մատակարարումը վերջին օրերի որոշակի դիսբալանսից հետո կայունացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էթինգերի պաշտոնական ներկայացուցի չ Մարլենա Հոլցները:
«Ուրախ եմ հայտարարելու, որ Ռուսաստանից Բելառուսի և Ուկրաինայի տարածքով ԵՄ-ին մատակարարվող գազի մակարդակը կայունացել է: Ուկրաինայից դեպի Լեհաստան ու Հունգարիա մատակարարումների ծավաները հանգստյան օրերին նորմալ են եղել»,- ասել է Հոլցները:
Նրա խոսքով' վերջին օրերի դիսբալանսից հետո վերադարձ է կատարվել նորմալ մատկարարումների, ինչպես նախկինում էր: «Դեպի ԵՄ գազի մատկարարման ընդմիջում չկա, ինչպես նախկինում էր»,- ավելացրել է Էթթինգերի ներկայացուցիչը: