Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել Է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ Է մտնում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում Է քաղաքական երկխոսության, տնտեսության եւ անվտանգության ոլորտները: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:
«ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ստորագրվել Է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այսօրվանից կիրառվում Է ժամանակավոր հիմքի վրա: Համաձայնագիրը ներառում Է քաղաքական, տնտեսական եւ այլ հարցեր»,-ասված Է հաղորդագրության մեջ: «Համաձայնագիրը կոչված Է շոշափելի օգուտ բերել Եվրամիության եւ Հայաստանի քաղաքացիներին: Դա արվելու Է, օրինակ, անվտանգության, ներդրումային կլիմայի բարելավման, աճի խթանման եւ աշխատատեղերի ստեղծման հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման հաշվին: Այսօրվա դրությամբ համաձայնագրի մեծ մասը կիրառվելու Է ժամանակավոր հիմքի վրա»,-հայտնել Է ԵՀ-ն:
Նախատեսվում Է ստեղծել «շրջանակներ, որոնք թույլ կտան վարել կանոնավոր երկխոսություն, աշխատել ներքին բարեփոխումների հետ կապված հարցերի վրա, համագործակցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, բանկային գործն ու ֆինանսական ծառայությունները»: Բացի այդ, համաձայնագրի՝ առեւտրի հետ կապված առանձին մասեր նույնպես կիրառվելու են այսօրվանից: Համաձայնագիրն արդեն վավերացված Է Հայաստանի կողմից եւ վավերացման փուլում Է ԵՄ-ի պետությունների կողմից: Այն վավերացրել է ԵՄ երեք պետություն՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան:
Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի եւ ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո: