Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Եվրո 2016-ի ընտրական փուլում Մակեդոնիայի դարպասն ուղարկած գոլը:
Ֆուտբոլիստը հանդիպման 15-րդ րոպեին Պանենկայի ոճով անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:
Նշենք, որ Դել Բոսկեի թիմը հաղթել է 5:1 հաշվով:
«Ի սկզբանե չէի մտադրվել նման ոճով հարված կատարել: Այս խաղում գլխավորը ոչ թե 11 մետրանոց հարվածն էր և իմ գոլը, այլ այն, որ հաղթեցինք: Մենք պետք է նման ոգով շարունակենք: Մեր հավաքականի նկատմամբ պետք է վստահություն և համբերություն ցուցաբերել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:
Դիտվել է 1 անգամ: