ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում:
Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Էդուարդո Էռնեկյանը շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա:
Այնուհետև վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում տարբեր բնագավառներում Էդուարդո էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող նախագծերը: