Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ անելու է «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու համար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:

 

«Նաիրիտ» գործարան»-ի աշխատակիցների հետ վերջին հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձերը վճարվելու են մինչև սեպտեմբերի 15-ը: Ես վստահեցնում եմ, որ կառավարությունն իր խոստումը կատարելու է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նախարարը:

 

Նա տեղեկացրեց, որ «Նաիրիտ»-ի վերագործարման վերաբերյալ ձևավորվում է առաջարկությունների փաթեթ, և մեկ շաբաթվա ընթացքում այդ փաթեթը կհրապարակվի: «Կրկնում եմ՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի «Նաիրիրտը» վերագործարկվի»,- եզրափակեց Զախարյանը: