Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 35762 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը արձանագրել է 4002 կանչ, որի արդյունք ում հոսպիտալիզացվել է 833 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա' 270 տղա և 269 աղջիկ: